Ադրբեջանում 23 հայեր գտնվում են պատանդի կարգավիճակում. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացրեց այս պահին Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդների թիվը.

«Պաշտոնապես հաստատված՝ 23 հայ անձինք այժմ գտնվում են Բաքվում, նրանց մասով օգտագործում ենք «պատանդառված» տերմինը, քանի որ նրանց ազատ արձակումը կապված է քաղաքական կոնֆլիկտի հետ։ Այս թիվը ներառում է նաև Արցախի ղեկավարությունը՝ 8 հոգի և 15 անձ, որոնք պատանդառվել են պատերազմի ժամանակ և Հակարիի կամրջի մոտից»,- նշեց Սահակյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող անձանց հետ Կարմիր խաչի միջոցով կապին, իրավապաշտպանը նշեց, որ շատ անձինք հրաժարվել են իրենց հարազատների հետ տեսակապ հաստատելուց.

«Գերիների նկատմամբ կիրառվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություն, ինչպես օրինակ՝ ստիպել են փորել իր գերեզմանը, որտեղ, իբրև, պետք է թաղվեր։ Այս ամենն անդրադարձել է նրան, որ անձը հրաժարվել է հոգեբանական այդ ծանր վիճակում խոսել հարազատների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։