ԱՄՆ-ը կավելացնի Ուկրաինային օգնությունը մինչև Թրամփի պաշտոնավարումը․ Բլինքեն

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է Կիևին փոխանցել «յուրաքանչյուր դոլարը», որը Վաշինգտոնի տրամադրության տակ է, քանի դեռ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի եկել իշխանության, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վաշինգտոնը կշարունակի հիմնվել այն ամենի վրա, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար, որպեսզի ապահովի իր արդյունավետ պաշտպանությունը ռուսական ագրեսիայից»,- ասել է Բլինքենը լրագրողներին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ թվարկելով ռազմական օգնության այնպիսի տարրեր, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, հրետանին և զրահատեխնիկան:

Բրյուսելում նա երկկողմ հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ինչպես նաև դաշինքի ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինային հետագա աջակցությունը։

Դաշնակիցների այս հանդիպման նպատակը, ըստ Բլինքենի, ուժերը միավորելն էր, որպեսզի «Ուկրաինան ունենա բավականաչափ փող, զինամթերք և մոբիլիզացված զորքեր 2025 թվականին արդյունավետ պայքարելու կամ ուժի դիրքերից խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի