«Գողական ռազբորկա»՝ երեխաների կատարմամբ. ինչ է քարոզում Գոռ Վարդանյանի նոր սերիալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» սերիալում անչափահասների կողմից փողոցային բառապաշարի օգտագործումը և քրեական ենթամշակույթին բնորոշ պահվածքը, ծեծկռտուքն ու դանակով հարց լուծելու տեսարանները  քննադատության ալիք են բարձրացրել համացանցում։ Factor TV-ն նախ կապ հաստատեց Գոռ Վարդանյանի հետ, որը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պայման առաջ քաշելով։

«Ֆիլմը մինչև ամբողջովին չնայեք, ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց Վարդանյանն ու անջատեց հեռախոսը։

Սերիալը դաստիարակչական նպատակ ունի․ Factor TV-ի հարցադրումներին ի պատասխան՝ ասաց «Կայսրության թևերը» սերիալի դերասաններից Գագիկ Սարգսյանը, որի որդին նույնպես նկարահանվել է այս սերիալում։

Մասնագետները, սակայն, մտահոգված են ֆիլմերում և սերիալներում անչափահասների մասնակցությամբ նման տեսարանների խաղարկումից։ Մեդիաոգեբան Սաթեն Գրիգորյանի խոսքով՝ եթե նույնիսկ սերիալի ստեղծողները նպատակ ունեն դաստիարակել երեխաներին՝ սովորեցնելու նրանց, որ չի կարելի խնդիրները լուծել կռվի, ծեծուջարդի միջոցով, ավելի հավանական է, որ անչափահասներն էկրանին տեսածը կընդունեն որպես վարքի մոդել և կկրկնօրինակեն այն։

«Կայսրության թևերը» սերիալում կերպար մարմնավորող Գագիկ Սարգսյանը համաձայն չէ, որ անչափահասները կկրկնօրինակեն հատկապես բռնության տեսարաններն ու բառապաշարը։ Իսկ պատահե՞լ է, որ սերիալում նկարահանվելուց հետո իր երեխան կրկնօրինակի քրեական ենթամշակույթին բնորոշ վարք ու բարքը․ դերասանը համոզմունք հայտնեց, թե սերիալի պատճառով վիճաբանությունները չեն վերածվի դանակահարության։

«Բոլորը լավ են արձագանքել, բացատրել եմ, որ հանկարծ չմնա կերպարի տակ»,- ասաց դերասանը։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ավելի կտրուկ է․ հանցագործություն է որակում երեխաներին նման տեսարաններում ներգրավելը և, նրա խոսքով, կա թյուր կարծիք, որ քրեական բառապաշարն ուժի նշան է։

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի խոսքով՝ մեդիան է այսօր ձևավորում օրակարգ, գեներացնում տարբեր արժեքներ և նպաստում վարքային մոդելի կրկնօրինակմանը։ Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում հանցագործություն կատարած երեխաները հաճախ խոստովանում են, որ դրա ձևն ու բովանդակությունը տեսել և սովորել են մեդիայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան