Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը կանաչ էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Շավքաթ Միրզիյոևն այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել Բաքվում COP29-ի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետությունների ղեկավարները ստորագրել են «Կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման  ոլորտում Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»։

«Նախագիծը նաև կապվելու է Սև ծովի հատակի երկայնքով էներգետիկ մալուխին»,- ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Բացի այդ՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության էներգետիկայի նախարարությունների միջև գործադիր ծրագրի ստորագրման արարողությունը կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում համագործակցության մասին»։

Ստորագրման արարողությունից հետո երեք երկրների նախագահները հանդիպել են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ-Սաուդի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի