Չենք մեկնաբանում COP29-ին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու հարցը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանին COP29-ին մասնակցության հրավեր է ուղարկել, սակայն մասնակցել-չմասնակցելն իրենց ընտրությունն է, դեռևս տեղեկություն չունենք՝ արդյո՞ք նրանք կմասնակցեն միջոցառմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Բաքվում COP29-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

«Ինչպես գիտեք՝ այստեղ կարևոր քննարկումներ են ընթանում։ Կլիմայի փոփոխությունն աշխարհին սպառնացող հիմնական խնդիրներից է։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ է 198 պետություն։ Շարունակվում են սպառնալիքների վերացմանն ուղղված կարևոր քննարկումները, դրանց մասնակցելը պետք է լինի յուրաքանչյուր անդամ պետության առաջնահերթությունը: Մենք չենք մեկնաբանում Հայաստանի մասնակցության հարցը, դա նրանց սեփական ընտրությունն է»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև հայտարարել է, թե ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի, այլև արբիտրաժային գործընթացների շրջանակում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի