Աբխազիայում ընդդիմադիրների ձերբակալությունից հետո ակցիաներ են․ ցուցարարները կամուրջներ և ճանապարհներ են փակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիայում ինքնաբուխ ցույցեր են անցկացվում, ցուցարարները փակել են հանրապետական մայրուղին և Գումիստա ու Կոդորի կամուրջները։ «Էխո Կավկազա»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են, իբր, տեղի խորհրդարանի շենքի մոտ պատգամավորներից մեկի հետ բախումից հետո։

Որոշ ցուցարարներ հավաքվել են Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) շենքի մոտ և փորձել են կոտրել դարպասը։ Աբխազիայի նախագահի նստավայրին ստիպված են եղել զինտեխնիկա մոտեցնել։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում է Apsnypress-ը։ Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը վատթարանում է, իսկ ցուցարարների գործողությունները «հանցավոր բնույթ են կրում»։

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Կուչուբերիան տեղի ունեցածն անվանել է «զանգվածային անկարգություններ»։

Սուխումում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 11-ին։ Տեղական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ ձերբակալված ընդդիմադիրները դեմ են արտահայտվել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը։ Նշվում են նրանց անունները՝ Օմար Սմիր, Հարրի Կոկայա, Ալմասխան Արձինբա, Ռամազ Ջոպուա և Ասլան Գվարամիա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի