Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է տվել

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որն է հրաժարականի պատճառը, դեռ հայտնի չէ։

Բաբինյանի հետ կապ հաստատել չի ստացվում․ նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս անպատասխան է թողնում մեր հեռախոսազանգերը։

Հիշեցնենք՝ անկուսակցական Կամսար Բաբինյանը Աջափնյակ վարչական շրջանը ղեկավարում էր 2022 թվականից Հրաչյա Սարգսյանի որորշմամբ։ Իսկ 2023 թվականի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանը նրան վերանշանակեց այդ պաշտոնում։ Մինչ վարչական շրջանի ղեկավար դառնալը Բաբինյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը՝ Հայկ Մարությանի օրոք։

Factor TV-ի տեղեկություններով՝ իշխող ՔՊ խմբակցությունը մտադիր է Բաբինյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանին։

Հավելենք՝ անցյալ տարի մեծ աղմուկ էր բարձրացել Սարգսյանի անվան շուրջ․ «Ցորի» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, ականատեսների խոսքով, Սարգսյանը նրանց «փնթիներ» էր անվանել։

 

Արփի Հակոբյան