Արդարադատության փոխնախարարը Մաթյո Մորիի հետ քննարկել է ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ բարեփոխումները

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայըլ Շիերին։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կոնգրեսի հետ համագործակցությունը և կառույցի հանձնառությունը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ոլորտներում բարեփոխումներին աջակցելու հարցում։

Ներկայացնելով Կոնգրեսի և ՀՀ գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակը՝ Մաթյո Մորին երախտագիտություն է հայտնել բարձր մակարդակով ապակենտրոնացման և տարածքային կառավարման բարեփոխումների ենթատեքստում փոխգործակցության արդյունքների համար։ Մորին նաև ներկայացրել է Կոնգրեսի կողմից ստանձնած նոր գործառույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները տեղական կառավարման մակարդակներում պատշաճ կատարմանն աջակցելու մեխանիզմները:

Կողմերը քննարկել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) նոր մեկնարկվող «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը ենթազգային մակարդակում (ՏԻՄ մարմիններում)» վերտառությամբ 6-րդ գնահատման փուլի շրջանակներում Կոնգրեսի դերակատարությունը։ Մորին ընդգծել է Կոնգրեսի ակտիվ ներգրավվածությունը GRECO-ի գնահատման մեթոդաբանության մշակման գործում, ինչպես նաև հետագայում զեկույցների հանձնարարականներից բխող աջակցության աշխատանքներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացված բարեփոխումներին և 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվող գործողություններին: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ներկայացրել է ավագանու անդամների անհամատեղելիության պահանջների հստակեցման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները, ընդգծել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ավագանիների վարքագծի կանոնների և դրանց նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Կողմերը կարևորել են նաև այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակականությունը՝ ապահովելու ոլորտում առկա եվրոպական չափանիշների ներդրումը ՀՀ-ում։ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նշված գործողությունների շրջանակներում պահանջվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության դերը տեղական ինքնակառավարման ոլորտում, Եվրոպական սոցիալական խարտիայի ներքո հաշվետվության մեխանիզմները: