ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի զինված ուժերի վարժական առաքելությունը

Լուրեր

23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
23.06.2026 | 16:24
Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան
23.06.2026 | 16:15
ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար
23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը երկարաձգել է կազմակերպության ռազմական առաքելությունն Ուկրաինայում (EUMAM Ukraine) ևս երկու տարով և լրացուցիչ միջոցներ է հատկացրել դրա գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ ռազմական առաքելությունն այժմ կգործի մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը՝ մոտ 409 միլիոն եվրո բյուջեով։

«Մինչ օրս EUMAM Ukraine-ն ուսուցանել է Ուկրաինայի Զինված ուժերի 63 հազար զինծառայողի, որը համապատասխանում է տասը բրիգադի։ Առաջիկա ամիսներին առաքելությունը կպատրաստի լրացուցիչ 15,000 զինծառայողի՝ 2024/25թթ. ձմռան վերջում վերապատրաստված զինվորների ընդհանուր թիվը հասցնելով 75,000-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ EUMAM առաքելությունը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ աջակցելու ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը։ Առաքելության շրջանակում զորավարժությունները շարունակվում են հիմնականում Լեհաստանում և Գերմանիայում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի