Էրդողանը պատմել է Թրամփի հետ «անկեղծ զրույցի» և նրան Թուրքիա հրավիրելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուդապեշտից վերադառնալիս ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին։ Նա հույս է հայտնել, որ ընտրություններն օգուտ կբերեն ԱՄՆ-ին, տարածաշրջանին և աշխարհին։

Էրդողանը նշել է, որ Թրամփն ընտրական գործընթացի ժամանակ բազմաթիվ դժվարությունների, այդ թվում՝ մահափորձի դեմ է պայքարել և հիանալի օրինակ ցույց տվել, այդ ընթացքում նրա հետ է եղել միայն Իլոն Մասկը։ Թուրքիայի նախագահը նաև պատմել է Թրամփի հետ ընտրություններից հետո տեղի ունեցած հեռախոսազանգի մասին։

«Մենք անկեղծ զրույց ունեցանք պարոն Թրամփի հետ։ Նրանք այդ ժամանակ ընտանեկան ընթրիքի էին։ Իլոն Մասկը և նրա երեխան եղել են նրա հետ։ Մենք քննարկել ենք ընտրական գործընթացը և Թուրքիայի ու Միացյալ Նահանգների համագործակցությունը։ Նրան հրավիրել ենք մեր երկիր։ Հուսով եմ, որ նա կընդունի մեր հրավերը՝ այդպիսով ամրապնդելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների համագործակցությունն այլ կերպ, քան նախկինում։ Մեր և ԱՄՆ-ի միջև F-35-ի խնդիրը կա, C-400-ի հետ կապված գործընթաց կա։ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի մասին խոսելիս F-35-ի հետ կապված նա ասել է՝ «Փողը տվել են, իսկ դուք էլի չե՞ք տալիս ինքնաթիռները»։ Տեսնենք՝ նոր ժամանակաշրջանում ինչի վրա ենք հիմնվելու և ինչպե՞ս ենք շարունակելու մեր ճանապարհը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով ԱՄՆ-ից ակնկալիքներին՝ Էրդողանն ասել է, որ այժմ Թուրքիան կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, հատկապես՝ Պաղեստինի և Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի հարցերով։

«Դրանք հնարավոր է հաղթահարել Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությամբ։ Հուսով եմ, որ տարածաշրջանային և համաշխարհային պատերազմներն ու ճգնաժամերը կավարտվեն Թրամփի նախագահությամբ։ Կշարունակենք մեր բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ նոր ժամանակաշրջանում և կքննարկենք, թե ինչպես կձևավորենք զարգացումները Մերձավոր Արևելքում»,- հավելել է նա։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Սպիտակ տան նոր ղեկավարը կկատարի հակամարտությունները դադարեցնելու իր խոստումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի