Թրամփն ընտրվել է ամերիկացիների կողմից՝ պաշտպանելու նրանց շահերը․ մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը․ Մակրոն

Լուրեր

18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
Բոլորը

Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է մտածի այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը «լավ» է, այլ պետք է մտածի, թե ինչպես դա կազդի առաջնահերթությունների վրա:

«Կարծում եմ, որ մեր դերն այստեղ՝ Եվրամիությունում, Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկնաբանելը չէ, որպեսզի տեսնենք՝ դա լավ է, թե՞ ոչ։ Նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից, և նա պաշտպանելու է ամերիկացիների շահերը։ Դա օրինական է և լավ։ Հարցն այն է՝ մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը։ Սա միակ հարցն է, որին պետք է պատասխանենք»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է՝ դա պատմության մեջ վճռորոշ ժամանահաշրջան է եվրոպացիների համար։

«Մենք ուզում ենք կարդալ ուրիշների՞ գրած պատմությունը, Վլադիմիր Պուտինի կողմից սկսված պատերազմները, ամերիկյան ընտրությունները, չինացիների ընտրությունը տեխնոլոգիայի կամ առևտրի առումով, թե՞ մենք ուզում ենք մեր սեփական պատմությունը գրել։ Կարծում եմ՝ մենք դա գրելու ուժ ունենք։ Ինձ համար սա այն պահն է, երբ մենք որոշում ենք գործել, պաշտպանել մեր ազգային և եվրոպական շահերը, միաժամանակ, հավատալ մեր ինքնիշխանությանը և ռազմավարական ինքնավարությանը։ Մենք ցանկանում ենք լիովին ըմբռնել մեր հողի վրա խաղաղության, մեր բարգավաճման և մեր ժողովրդավարական մոդելի խնդիրը»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի