Ալիևը «Արևմուտքում նստած իսլամաֆոբներին ու ադրբեջանաֆոբներին» մեղադրել է ՀՀ-ին սպառազինելու և նոր պատերազմ հրահրելու համար

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ,  Բաքվում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը։ Այստեղ նա բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և հանդես եկել ելույթով։ Նա, մասնավորապես, հայտարարել  է, թե հիմա «որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանը դարձնել «խաղաղության աղավնի»»։

«Այսօր չպետք է մոռանալ հակադրբեջանական ուժերին, որոնք չեն ցանկանում հաշտվել եղած իրավիճակի հետ։ Արևմտյան որոշ մայրաքաղաքներում  նստած իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում։ Դա կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար, և ես բազմիցս  հայկական կողմին բացատրել թե՛ իմ պաշտոնական ելույթներում, թե՛ շփումների ժամանակ, որ պետք է հեռու մնան սրանից»,- ասել է Ալիևը։

Ալիևը Հայաստանին կոչ է արել հրաժարվել սպառազինման քաղաքականությունից։

«Իրենց շահերն ապահովելու համար արևմտյան որոշ պետություններ, որոնք իրենց բարեկամն են, պատրաստ են զոհաբերել  նրանց, որպեսզի Հարավային Կովկասում դեռ հակամարտություն լինի, նորից արյուն թափվի, և նրանք  նախկինի պես  կարողանան ձուկ որսալ պղտոր ջրի մեջ։ Դեռ ուշ չէ, դրա համար Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինման այս քաղաքականությունից, պետք է վերջ դրվի դրան։ Դեռ ուշ չէ, վերջ տվեք, նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք նրան, ինչն ուզում էինք՝ ապահովելով մեր տարածքային ամբողջականությունը»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե իբր «Հայաստանը և նրա թիկունքում կանգնած ուժերը, որոնք Ադրբեջանին նայում են որպես թշնամի և Բաքվին սառը պատերազմ են հայտարարում, զինում են Հայաստանին և ստիպված են համարժեք քայլերի դիմել»։

«Մենք պետք է և պատրաստ ենք ցանկացած պահի նոր սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են հետ մղել ցանկացած սադրանք։ Եթե ​​մեկը նորից փորձի մեր ուժերը ստուգել, ​​նորից կպարտվի»,-ասել է Ալիևը։

«Մեր երկիրը վարկաբեկելը հորինված կեղծիքներով, զրպարտությամբ, շանտաժով ու վիրավորանքով մեդիա ռեսուրսների և նրանց կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների օգտագործմամբ, որոնք կեղծ լուրերի աղբյուրներ են, արևմտյան երկրների և  չկայացած արևմտյան առաջնորդների նպատակն է, իրենց տգեղ մեթոդը։ Սա գիտի ադրբեջանական ժողովուրդը, սա պետք է իմանա Հայաստանի ժողովուրդը, ո՞վ է նրա գլխավոր թշնամին։ Մենք չենք, մենք նրանց վնաս չենք պատճառել»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, թե «թշնամիները այն քաղաքական գործիչներն են, որոնք կանգնած են հայերի թիկունքում»։

Հավելենք, որ այսօր, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունները հայաթափված Ստեփանակերտում ու Շուշիում զինծառայողների շքերթ են կազմակերպել։

Էմմա Չոբանյան