Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել 20 տարով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և սառեցնել պատերազմը ռազմաճակատի գծով․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել սառեցնել ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ առանց տարածքները վերադարձնելու, և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց առնվազն 20 տարով, հայտնել են իրազեկ աղբյուրները The Wall Street Journal-ին։

Նրանց խոսքով՝ Թրամփի խորհրդականները ներկայում քննարկում են պատերազմի ավարտի նման սցենարը։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների սառեցումից հետո ճակատային գծի ամբողջ երկայնքով ապառազմականացված գոտի կհայտարարվի։ Իսկ թե ով կապահովի դրա անվտանգությունը, առայժմ հայտնի չէ։

Միևնույն ժամանակ, WSJ-ի զրուցակիցներից մեկը բացառել է, որ անվտանգության ապահովման գործում ներգրավված կլինեն ամերիկյան զորքերը կամ ՄԱԿ-ի զորակազմը։

Բացի այդ, առաջիկա 20 տարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց Թրամփը խոստանալու է շարունակել Ուկրաինային զենք մատակարարել։

«Մենք կարող ենք [զինվորականներին] պատրաստել և այլ աջակցություն ցուցաբերել, բայց դրանով առաջին հերթին կզբաղվեն եվրոպական երկրները: Մենք ամերիկացի տղամարդկանց և կանանց չենք ուղարկում Ուկրաինա՝ խաղաղություն պահպանելու համար։ Եվ մենք դրա համար չենք վճարում: Խնդրեք լեհերին, գերմանացիներին, բրիտանացիներին և ֆրանսիացիներին դա անել»,- ասել է Թրամփի թիմի անդամներից մեկը։

Միաժամանակ, WSJ-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Թրամփը դեռևս չի հաստատել Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու կոնկրետ ծրագիր։ Հանրապետական գործչի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականը նշել է, որ Թրամփը որոշում կկայացնի անձամբ և ամենավերջին պահին, ուստի ոչ ոք չի կարող նախապես ասել, թե նորընտիր նախագահն ինչ կորոշի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի