ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական միավորումն օրինականացնելու՝ Թյուրքական պետությունների կազմակերպության բազմակի փորձերը․ Բորել

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության բազմակի փորձերը՝ օրինականացնելու Կիպրոսի թուրքերի անջատողական միավորը որպես, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն»՝ կազմակերպությանը երկրին դիտորդի կարգավիճակ տրամադրելու միջոցով, այդ թվում՝ երեկ Բիշքեկում տեղի ունեցած գագաթնաժողովում։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Այս փորձերն ափսոսանք են առաջացնում և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքին կազմակերպության մի քանի անդամների ամուր աջակցությանը: ԵՄ-ն կրկնում է, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը մասնակցել է նախօրեին Ղրղզստանում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի ներկայությունը գագաթնաժողովում՝ որպես պատվավոր հյուր, կազմակերպության համերաշխության կամքի դրսևորումն է։

«Ակնկալում ենք, որ նրանք շուտով կդառնան լիարժեք անդամ։ Թուրքական աշխարհը պատասխանատվություն է կրում Կիպրոսի խնդրի արդար լուծման համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի