Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ ընտրություններն անվանել է անցյալի սխալները վերանայելու հնարավորություն

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցության «դառը փորձ» ունի, սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունները սխալ մոտեցումները վերաիմաստավորելու և վերանայելու հնարավորություն են, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։

«Միացյալ Նահանգների նախագահի ընտրության պատասխանատվությունը ժողովրդի վրա է: Այժմ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Այս ընտրությունները հնարավորություն են՝ վերանայելու և վերաիմաստավորելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները»,- ասել է Բաղայը IRNA-ին տված հարցազրույցում:

Նախօրեին Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել էր, որ Թեհրանին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։ Նրա խոսքով՝ Իրանում փոփոխություններ չեն կանխատեսվում ամերիկյան վարչակազմի փոփոխության արդյունքում։

Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում (2017–2021) Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Ավելի ուշ նա դա անվանեց կարևոր որոշում, Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների սահմանումը՝ նույնպես: 2024 թվականին, արդեն որպես նախագահի թեկնածու, Թրամփը որոշեց ուժեղացնել անվտանգությունը՝ կասկածների ֆոնին, որ Իրանը մահափորձ է նախապատրաստում իր դեմ։ Իրանի իշխանությունները հերքել են բոլոր մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի