«Գոյ»-ին բանալի չտվեցին. թատրոնի դերասանները շարունակում են թակել «արդարադատության դուռը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

«Գոյ» թատրոնի դերասանների առջև այսօր մուտքի դուռն այդպես էլ չբացվեց։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը չտվեց բանալին։ Ասում է՝ որևէ որոշում չկա, ըստ որի՝ կարող են վերսկսել բնականոն աշխատանքը։

Մինչդեռ «Գոյ»-ից պնդում են՝ Արդարադատության նախարարության կողմից պարզաբանում են ստացել, ըստ որի՝ «Գոյ»-ի գործունեությունը 9 ամիս շարունակ ապօրինի է խաթարված եղել։ Թատրոնը մտադիր է վերսկսել բնականոն աշխատանքը՝ մինչև դատարանի վերջնական վճիռ կլինի։

Սունդուկյանցիներն էլ իրենց հիմնավորումներն ունեն։ Ասում են՝ արդարադատությունն իրականացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո արդեն 1 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունենում։ Այդ ընթացքում հնչած առաջարկներից մեկն այն է, որ կառույցների վերակազմակերպման արդյունքում «Գոյ»-ի անձնակազմի անդամները դառնան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Գոյ» փորձարարական կենտրոնի աշխատակիցներ՝ պահելով իրենց ստեղծագործական ազատությունը։ Այս առաջարկը, սակայն, Մկրտչյանի խոսքով, մերժվել է։ Դրանից հետո բանակցային գործընթացը, նրա փաստմամբ, ստանձնել են ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Բաբայանն ու Երևանի ավագանու անդամ Տաթևիկ Հովակիմյանը։

Երկրորդ առաջարկի համաձայն՝ «Գոյ»-ը պետք է ստանար Կառավարության պիլոտային ծրագրի դրամաշնորհը և ունենար անկախ կարգավիճակ։ Դրան, ըստ Մկրտչյանի, «Գոյ»-ը տվել է իր համաձայնությունը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանն էլ լրագրողներին պարզաբանեց՝ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատական տալ, թե այս կամ այն պահանջի ներկայացման պայմաններում արդյո՞ք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան