Թրամփ vs Հարիս․ թեժ պայքար և անկանխատեսելի արդյունք․ ո՞վ կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

ԱՄՆ-ում մեկնարկում է X օրը՝ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է ընտրվի երկրի 47-րդ նախագահը։

Թեկնածուների թվում է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը եղել է ԱՄՆ 45-րդ նախագահը՝ 2017-2021 թվականներին, և ԱՄՆ գործող փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։

Սոցհարցումների համաձայն՝ երկու թեկնածուներն էլ գրեթե հավասար հնարավորություն ունեն հաղթելու այս նախագահական ընտրություններում, այնպես որ՝ ամբողջ ուշադրությունը սևեռված է, այսպես կոչված, տատանվող նահանգների ուղղությամբ՝ Արիզոնա, Միչիգան, Ջորջիա, Նևադա, Հյուսիսային Կարոլինա, Վիսկոնսին և Փենսիլվանիա: Հենց այս նահանգներում են Թրամփն ու Հարիսը կոշտ պայքար մղում ընտրողների ձայների համար։

Նախագահի թեկնածուներն օգտվել են բոլոր հնարավորություններից՝ իրենց կողմը գրավելու նրանց, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել։ Փորձագետների կարծիքով՝ չկողմնորոշված ընտրողների թիվը կարող է մինչև 5 տոկոս լինել։

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի ընտրություններ են, որոնց ժամանակ ԱՄՆ քաղաքացիները, որոնք գրանցված ընտրողներ են երկրի 50 նահանգներից մեկում կամ Վաշինգտոնում, քվեարկում են այս պաշտոնյաների օգտին, բայց՝ Ընտրողների կոլեգիայի միջոցով։ Կոլեգիայի անդամները, որոնք հայտնի են որպես ընտրիչներ, նախագահին ու փոխնախագահին են ընտրում։ Թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը (նվազագույնը 270 ձայն՝ 538-ից), համարվում է ընտրված և ստանում է պաշտոնավարելու իրավունք։

Ընտրություններից հետո՝ շուրջ մեկ ամիս անց, ընտրիչները քվեարկում են, իսկ նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնում է պաշտոնն արդեն հաջորդ տարվա հունվարի վերջին անցկացվող երդմնակալությունից հետո:

ԱՄՆ նախագահի ընտրություններին վաղաժամ արդեն քվեարկել է ավելի քան 82 մլն ամերիկացի՝ 82 713 594 մարդ, ինչի մասին վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։

Մինչ այդ, վերլուծաբանները նշում են, որ այս ընտրությունների արդյունքները հսկայական ազդեցություն կունենան ամբողջ աշխարհի վրա՝ Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից մինչև համաշխարհային առևտուր։ Ըստ փորձագետների՝ Ուկրաինան արդեն սառը ընդունելություն է զգում, Եվրոպան կանգնած է գոյաբանական ճգնաժամի առջև, հարցի՝ արդյո՞ք կարող է պաշտպանել իրեն և իր հարևաններին, իսկ Իսրայելը բացահայտորեն արհամարհում է Վաշինգտոնում իր հիմնական դաշնակցի և զենք մատակարարողի կոչերը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ Հայաստանին և հայությանն առնչվող հայտարարություններին, այս սեպտեմբերին Հայաստանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն ուղերձ հրապարակեց՝ ուղղված ամերիկահայությանը։ Ուղերձով նա իր աջակցությունը հայտնեց «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին», ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացության մատնվի, ինչպես նաև հանձնառություն ստանձնեց «Հայաստանի և իր հարևանների միջև՝ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղության հասնելու համար»:

Ընտրություններից գրեթե երկու շաբաթ առաջ էլ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում կատարեց՝ քննադատելով իր մրցակցին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին և ընդգծելով, որ վերջինը «ոչինչ չի արել, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվել և բռնի տեղահանվել են Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում պաշտպանել հալածված քրիստոնյաներին, աշխատել դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումներն ու վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ամփոփելով՝ նշենք, որ նախագահական մրցավազքում դեռևս բացահայտ ֆավորիտ չկա, իսկ ընտրությունների ելքը և թե ինչպես դրանք կանդրադառնան համաշխարհային զարգացումների վրա, անկանխատեսելի են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան