Ադրբեջանը 4,7 մլն դոլար է վճարել լոբբիստներին՝ COP29-ից առաջ իր «ավտորիտար իմիջը մաքրելու» համար․ Democracy for Sale

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Ավստրալական Democracy for Sale կազմակերպությունը հետաքննություն է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանը 4,7 միլիոն դոլար է վճարել Teneo միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ «օգնելու Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին բարելավել իր իմիջը ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովից առաջ»:

Նշվում է, որ բրիտանացի բարձրաստիճան քաղաքական գործիչների և նավթարդյունաբերության հետ սերտ կապեր ունեցող լոբբիստական ​​ընկերությանը վճարվել է 4,7 միլիոն դոլար՝ օգնելու Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին բարձրացնել իր իմիջը ՄԱԿ-ի COP կլիմայական գագաթնաժողովից առաջ: Լոբբիստական ​​Teneo հսկան, որում աշխատում է Լեյբորիստական կուսակցությունից մշակույթի նախկին նախարար Բեն Բրեդշոուն, որը նաև Բորիս Ջոնսոնի բիզնեսի նախկին ղեկավարն է, ստացել է յոթամսյա պայմանագիր, որը, ըստ ամենայնի, օգնելու է նավթով հարուստ պետությանը «մաքրել» իր հեղինակությունը:

Democracy for Sale-ի կողմից iPaper-ի և SourceMaterial-ի հետ համատեղ իրականացված հետաքննությունը պարզել է, որ Teneo-ի պայմանագրով նախատեսվում է Մեծ Բրիտանիայի խորհրդատուներից մեկին վճարել «ամսական 25,000 դոլար՝ գումարած բոնուսները, ընդհանուր՝ 50,000 դոլարի չափով»։

Teneo-ի լոբբիստական ​​թիմը ներառում է Բորիս Ջոնսոնի նախկին գլխավոր բիզնես խորհրդատու Ալեքս Հիքմանին։ Ըստ ԱՄՆ փաստաթղթերի՝ Teneo-ն կտրամադրի «մեդիա ուսուցում» և խորհուրդներ կտա «պատմությունների զարգացման» վերաբերյալ COP գագաթնաժողովը հյուրընկալողներին: Լոբբիստական ​ ընկերության աշխատանքը կղեկավարի դրա Գլոբալ ռազմավարության նախագահ Ջեֆ Մորելը, որը նավթային հսկա BP-ի նախկին ղեկավարն է։ Վերջինն իր հերթին Ադրբեջանի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է:

Կլիմայական արշավի խմբերը մեղադրել են Teneo-ին Ադրբեջանին օգնելու համար՝ «մաքրելու» իր իմիջը:

«Այն ընկերությունները, որոնք օգնում են նավթային պետություններին, ինչպիսին է Ադրբեջանը, մեղսակից են նրանց իմիջի մաքրմանը», ասել է Global Witness-ի ավագ հետաքննող Լելա Սթենլին։

«Հստակ շահերի բախում է, երբ PR ընկերությանը վճարվում է ինչպես նավթի, այնպես էլ գազի հաճախորդներին սպասարկելու համար, որոնք նպաստում են կլիմայական ճգնաժամին, և ընդունող կառավարությանը, որը հանձնարարված է վերահսկել առաջիկա միջազգային կլիմայական բանակցությունները»,- իր հերթին ասել է Մտահոգ գիտնականների միության ակտիվիստ Քեթի Մալվին։

Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության դեմ ճնշումներն ուժեղացնելու համար՝ այն բանից հետո, երբ ընտրվել է որպես կլիմայական աշխարհի ամենակարևոր համաժողովը հյուրընկալող երկիր։

Նշվում է, որ 2011 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախկին օգնականի կողմից հիմնադրված Teneo-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, արագորեն վերածվել է Արևմուտքի ամենամեծ լոբբիստական ​​ընկերություններից մեկի: Այս զարգացումը հիմնականում տեղի է ունեցել ավելի փոքր լոբբիստական ​​կազմակերպությունների ձեռքբերման հաշվին, ներառյալ՝ Tulchan Communications-ը, որը ստեղծվել է Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Էնդրյու Ֆելդմանի կողմից: Բարոն Ֆելդմանը շարունակում է մնալ Teneo-ի լոբբիստ՝ ղեկավարելով ընկերության Մեծ Բրիտանիայի ռազմավարությունը և հաղորդակցության բիզնեսը, իսկ հաճախորդների թվում են Thames Water-ը, Severn Trent-ը և McDonalds-ը:

Թե՛ Teneo-ն, թե՛ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի