Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից․ փոխնախարար

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով, այն կտևի նոյեմբերի 4-10-ը։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։

«Հաշվի առնելով տեխնոլոգիական արագընթաց զարգացումը, արհեստական բանականության առկայությունը, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա, ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցը շատ մարտահրավերային պայմաններում է գործում: Բարդ է պահպանել կրթության կազմակերպման ավանդական ձևերը, և միաժամանակ կրթական գործընթացում ներառել մերօրյա տեխնոլոգիական զարգացումներն առանց խոչընդոտների՝ պահպանելով հետաքրքրությունն ուսումնական գործընթացի նկատմամբ: Մեդիագրագիտության անբեկանելի պահանջը ժամանակակից մարդու պարտադիր կարողունակությունն է, որը օգնում է ճիշտ կազմակերպել գործունեության ձևերը տարբեր ոլորտներում: Հենց այստեղ է, որ դպրոցը շատ անելիքներ ունի՝ սովորողների մոտ ձևավորել մեդիագրագիտության ճիշտ հմտություններ և կարողություններ՝ հավաստի աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունը ստուգելու, կեղծն ու իրականը տարբերելու նպատակով: Սրան գալիս են աջակցելու մի շարք գործընթացներ․ մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում երկրորդ դասարանից ներդրվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որի կարևոր բաղադրիչներից մեկը մեդիագրագիտությանն ուղղված թեման է»,– ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այլ առարկաների, վերառարկայական գործընթացների շրջանակում ևս ուսումնասիրվում է մեդիագրագիտությունը՝ հնարավորություն տալով զարգացնելու սովորողների այն կարողությունները, որոնք բացում են աշխարհաճանաչողության լայն դռները:

Սվաջյանն ընդգծել է՝ ոչ պակաս կարևոր է դասավանդողների կարողությունների զարգացումը թե՛ մեդիագրագիտության, թե արհեստական բանականության կիրառման համատեքստում:

«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ուսումնական գործընթացում ճիշտ կիրառել արհեստական բանականության ֆունկցիոնալությունը, որպեսզի այն ծառայի կրթական հնարավորություններին, ոչ թե խանգարի դրա առաջընթացին»,- մասնավորապես ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: