Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
Քաղաքականություն
02.11.2024 | 18:52Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում նոյեմբերի 1-ին երեկոյան` ժամը 22։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին տեղեկացնում է Jnews.ge կայքը։
Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից, պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։