Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում «հնարավոր է ոչ-ոքի»

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է բանակցություններ սկսեն հակամարտությունն առանց նախապայմանների լուծելու համար։ Նա հայտարարել է՝ Մինսկը նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է Կոմերսանտը։

«Իմ վերջին շփումները քաղաքակիրթ Արևմուտքի խելացի ներկայացուցիչների հետ վկայում են այն մասին, որ մենք որոշակի շրջադարձ ունենք։ Արևմուտքը վերջապես հասկացավ, որ Ուկրաինայում պետք է բանակցել։ Հնարավոր է ոչ-ոքի, եթե այսօր լինի։ Ես դա սպորտային լեզվով եմ ասում»,- հայտարարել է Լուկաշենկոն Եվրասիայում անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովի ժամանակ։

Բելառուսի նախագահը նշել է, որ տեղում իրավիճակը փոխվում է ամեն օր։ Նրա կարծիքով՝ այժմ ամեն ինչ հանգում է մեկ մարդու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Լուկաշենկոն կարծում է, որ ուկրաինացի զինվորականները «ցանկանում են վերջ տալ այս կոտորածին»։

«Ուկրաինան մարտի դաշտում չի հաղթի։ Ուկրաինացիներն ու Արևմուտքը դա արդեն հասկանում են։ Դե, պետք է շարժվել, բանակցել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն հավելել է, որ ցանկանում է քննարկել նաև իր երկրի անվտանգության երաշխիքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի