Գերմանիան հետ է կանչել Իրանում իր դեսպանին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը Գերմանիայի և Իրանի քաղաքացի Ջամշիդ Շարմահդի մահապատժից հետո հետ է կանչվել Բեռլին՝ «խորհրդակցությունների համար»։ Այս մասին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Թե կոնկրետ որքան ժամանակ Պոտցելը կբացակայի Իրանից, հայտնի չէ։ Միաժամանակ, հայտարարության մեջ ասվում է՝ Թեհրանը գիտեր, որ «մոտ ապագայում» պետք է ակնկալի պատասխան միջոցներ, եթե Շարմահդը մահապատժի ենթարկվի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ակնհայտ է նաև, որ սա լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-ի և Իրանի հարաբերությունների վրա»,- ասել է նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ-ն «կքննարկի Իրանի ռեժիմի դեմ պատժամիջոցների հարցը»։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նույնպես դատապարտել էր Ջամշիդ Շարմահդի մահապատիժը և Թեհրանին «լուրջ հետևանքներով» սպառնացել։

Իրանցի Ջամշիդ Շարմահդը, որը նաև Գերմանիայի քաղաքացիություն ուներ, մահապատժի է ենթարկվել։ Մինչև վերջ իրավապաշտպանները, հատկապես՝ ԱՄՆ-ում բնակվող Շարմահդի դուստրը պայքարում էին դատապարտյալին փրկելու համար։

Շարմահդի հարազատների խոսքով՝ նա վերջին մի քանի տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում և առևանգվել էր Իրանի հետախուզության աշխատակիցների կողմից 2020 թվականին Դուբայում՝ թռիչքի ժամանակ։ Թեհրանը նրան համարում էր Իրանում ահաբեկչական ճանաչված «Թոնդար» ընդդիմադիր խմբավորման առաջնորդը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի