«Հայկական կարուսել»-ը, Զուրաբիշվիլին ու հայաստանյան քաղհասարակության դժգոհությունը

Լուրեր

25.08.2026 | 21:32
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախօրեին արտահայտած միտքը  բուռն արձագանք է գտել սոցցանցերի հայկական տիրույթում և հայաստանյան քաղհասարակության շրջանում։ Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը, նկարագրելու համար ընտրությունների ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները,   օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը։

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», 18 դիտորդների կազմով դիտորդական առաքելություն է իրականացրել հոկտեմբերի 26-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝  իրենց դիտարկած ընտրատեղամասերում անհնար էր «հայկական կարուսել»։ Նա բացատրում է, որ «հայկական կարուսել» արտահայտությունը կիրառում են՝ նկարագրելու  վերահսկվող քվեարկության մի տարատեսակ, երբ դրսում ընտրողին տալիս են լրացրած քվեաթերթիկ և ընտրողը տեղամասից դուրս է հանում մաքուր քվեաթերթիկը։ Նշում է՝ Վրաստանում նման ընտրախախտման դրսևորումներ և ընտրախախտման ահազանգեր չեն արձանագրել։

Ըստ Իոաննիսյանի՝ Վրաստանի նախագահի նկարագրածը ոչ թե «հայկական կարուսել» է, այլ «բալկանյան»։

«Դա կոչվում է «բալկանյան», երբեմն «բուլղարական կարուսել», որոշ երկրներում անվանում են «բասինգ», երբ որ նույն ընտրողը տարբեր տեղամասերով պտտվում և քվեարկում է։ Նախագահ Զուրաբիշվիլին դա է նկարագրել, բայց դա անվանել է «հայկական կարուսել»,– ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր․ «Այստեղ ասում ենք «հայկական կարուսել»։

Ես չգիտեմ՝ նրանք դա անվանո՞ւմ են, արդյոք, «վրացական կարուսել»։

Ավելի ուշ Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել էր նախագահի խոսքերին։ Նա նշել է, որ երկրի նախագահի հայտարարությունն անվստահություն է առաջացնում ընտրությունների կազմակերպման տեխնոլոգիաների նկատմամբ։

 

Անի Թամրազյան