Դուք տեղեկություն ունեք, որին ես չեմ տիրապետում. Քոչարյանը` իր հնարավոր պաշտոնանկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև հակասություն չկա` չնայած վերջին շրջանում տարածվող տարբեր լուրերին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Լրագրողներից մեկը, հղում անելով Ալեն Սիմոնյանին, նշեց, որ ԱԺ նախագահն ասել է` եթե ինքը վարեր նիստը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ չէր լինի։

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է, ինձ չի հուզում»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում էր երեկ Փաշինյանի մասնակցությամբ նիստում քննարկել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, ապա Քոչարյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ Նա չբացառեց, որ իր թիկունքում գուցե ինչ-որ քննարկումներ եղել են։

«Շատ հնարավոր է, Ձեր թիկունքում քննարկումներ չեն լինո՞ւմ: Թո՛ղ քննարկեն, երբ ինձ տեղյակ կպահեն, ես էլ, եթե ունեմ արձագանքելու հնարավորություն, կարձագանքեմ: Ձեզնից գաղտնիք չի մնա»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։