Մեծ Բրիտանիայում միջուկային սուզանավերի նավաշինարանում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բրիտանական BAE Systems պաշտպանական արդյունաբերության ընկերությանը պատկանող Devonshire Dock Hall (DDH) նավաշինարանում հրդեհ է բռնկվել։ «Զգալի հրդեհը» սկսվել է Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում՝ Բարոու-ին-Ֆերնես քաղաքում, «կեսգիշերից անմիջապես հետո», հայտնել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նավաշինարանը կառուցում է բրիտանական միջուկային սուզանավերը։

Միջադեպի հետևանքով երկու մարդ տուժել է, որոնք հոսպիտալացվել են այրման հետևանքով արտանետված նյութերից թունավորման կասկածանքով։ Նավաշինարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են, տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները և, հնարավորության դեպքում, դուրս չգալ փողոց։

Ոստիկանությունը հավելել է, որ միջուկային միջադեպի վտանգ չկա։ BAE Systems-ը հայտնել է, որ համագործակցում է արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ՝ հրդեհը մարելու համար:

Նավաշինարանը, որը գտնվում է Լոնդոնից 350 կմ հյուսիս-արևմուտք, կառուցվել է 150 տարի առաջ։ Ներկայում այն մի քանի միջուկային սուզանավ է կառուցում Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի համար: Խոսքը Astute և Dreadnought դասի սուզանավերի մասին է, գրում է dpa-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի