Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նշելով, որ նրանք նաեւ այսօրվա եւ վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարեւոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետեւ պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին: