Քյարամյանը հարցաքննվե՞լ է. Սասուն Խաչատրյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ո՛չ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուցե իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Ինձ նման միջնորդություններով չեն դիմել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել՝ Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախձեռնել. «Մենք կասկածի տակ չենք դնում, սակայն մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ նախաձեռնել ենք: Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան:

Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ»: Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում «զանգովի արդարադատություն» չկա:

Մանրամասները` տեսանյութում։