Քշված մեքենաներ, ռելսերից դուրս եկած արագընթաց գնացք և անհետ կորածներ․ Իսպանիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում շուրջ տասը մարդ անհետ կորել է երկրի հարավում և արևելքում տեղացած անձրևների պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ջրհեղեղներն ազդել են Իսպանիայի տարածքի զգալի մասի վրա, որը ձգվում է հարավում գտնվող Մալագա նահանգից մինչև արևելք՝ Վալենսիա։ Ջրի հոսքերը ճեղքել են Ալբասետե նահանգի արևելյան Լետուր քաղաքը՝ փողոցներով քշելով մեքենաներ։

Մալագայից ոչ հեռու արագընթաց գնացքը, որում եղել է գրեթե 300 մարդ, վատ եղանակի պատճառով ռելսերից դուրս է եկել։ Իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան, սակայն Վալենսիայի և Մադրիդի միջև արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը խափանվել է:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ վեց մարդ անհետ կորել է կենտրոնական Կաստիլիա-Լա Մանչա շրջանում, իսկ Վալենսիայում փնտրում են աղետի ժամանակ անհետացած բեռնատարի վարորդին։ Այնուամենայնիվ, իշխանությունները ենթադրում են, որ անհետ կորածները կարող են ավելի շատ լինել:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի