Բաքուն կրկին ԵՄ դիտորդների՝ Ադրբեջանի հետ սահմանային գյուղ այց է արձանագրել և դժգոհել այդ հանգամանքից

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների հերթական խումբն այսօր այցելել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ՀՀ Ներքին Հանդ գյուղ։ Սա արձանագրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ հոկտեմբերի սկզբից ավելի հաճախակի են դարձել Եվրամիության դիտորդների այցերը Ադրբեջանի հետ սահմանային գյուղեր և դժգոհելով այդ հանգամանքից։

Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակում՝ նշելով, թե դիտորդները, որոնք սովորաբար երթևեկում են Եվրամիության մեքենաներով, այսօր սահման հասած երեք մեքենաներից մեկը ֆրանսիական դրոշով է եղել։

Նշվում է, որ գյուղ ժամանած մեքենաներում քաղաքացիական հագուստով 6 անձ է եղել։

Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրություն են հայտնել, թե նրանք, իբր, «ֆրանսիական հետախուզական գերատեսչությունների աշխատակիցներ են եղել»։

«Թվում է, թե Ֆրանսիան արդեն սկսել է բացահայտորեն իր դրոշի ներքո տեղակայել իր հետախուզական ծառայությունների անդամներին ադրբեջանական սահմանին՝ առանց թաքնվելու ԵՄ դրոշի հետևում։ Սա Ֆրանսիայի հերթական քայլն է, որն աջակցում է Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին և հրահրում է նոր պատերազմ՝ խաթարելու խաղաղության գործընթացը տարածաշրջանում»,- գրում են լրատվամիջոցները։

Մինչ այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցի մասին։

«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր են փոխանակել այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնել են դեսպանությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի