Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին. փոխանցում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն ու ներկա գործընթացները։

Այնուհետև վարչապետ Փաշինյանին ներկայացվել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը։ Հանդիպաման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը շեշտել են, որ կազմակերպությունը մշտապես գործակցել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, աջակցել տարաբնույթ հարցերում՝ ոչ պաշտոնական դիվանագիտության շրջանակներում  ներկայացնելով Հայաստանի և Արցախի շահերը Ֆրանիսայի տարբեր քաղաքական և իշխանական շրջանակներում։ Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում նաև Ֆրանսիայի հայ համայնքի միասնականությունը պահպանելու և գաղութային կյանքի զարգացումն ապահովելու համար։
Վարչապետ Փաշինյանը հայտնել է իր գոհունակությունը, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի համախմբվածություն և կարևորել սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանության միջև գործակցությունը՝ ի շահ համազգային խնդիրների լուծման։

 

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ