Ուկրաինան շահել է Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլար պարտքի հարցով բողոքարկման գործը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ուկրաինան շահել է Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլարի չափով պարտքի մասին բողոքարկման գործը, որը քննում էր Լոնդոնի Վերաքննիչ դատարանը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դատարանը վճիռ է կայացրել վիճահարույց հարցի շուրջ նոր լսումներ անցկացնելու մասին: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ մտադիր է դիմել Անգլիայի Գերագույն դատարան:

«Ներկայիս որոշումը որոշ ժամանակով հետաձգում է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև վեճի կարգավորման վերջնական վճիռը: Հուսով ենք, որ հաջորդ ատյանը, որն առավել բարձր է, վերջնական և օբյեկտիվ որոշում կկայացնի», – հավելել է ռուս նախարարը:  

2013 թվականին Մոսկվան 3 մլրդ դոլարի ուկրաինական եվրոբոնդ է գնել ոչ շուկայական պայմաններով (5 տոկոս տարեկան տոկոսադրույքով): Մինչ 2015 թվականը Կիևը պարտաճանաչ կերպով սպասարկել է պարտքը, սակայն այնուհետև դեֆոլտ հայտարարել այդ պարտատոմսերի հարցով:

ՌԴ ֆիննախը հայց է ներկայացրել Լոնդոնի բարձր դատարան 2017-ին և շահել է գործը. դատարանն Ուկրաինային պարտավորեցրել էր Ռուսաստանին վճարել պարտատոմսերի անվանական արժեքը՝ 3 մլրդ դոլարը: Հետաձգման յուրաքանչյուր օրվա համար Կիևը 673 000 դոլար է պարտավորվում վճարել: Ավելի ուշ Ուկրաինան բողոքարկել էր այդ որոշումը վերաքննիչ դատարանում: