Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են. Նեթանյահուի գրասենյակ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայի հատվածում հրադադարի և Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների փոխանակման շուրջ բանակցությունները շարունակվում են և կտևեն առնվազն մինչև վաղը։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

Կիրակի Իսրայելի հետախուզական Mossad-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան մեկնել է Կատարի մայրաքաղաք՝ քննարկելու Գազայի հատվածի վերաբերյալ գործարքի հնարավոր տարբերակները ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի և Կատարի վարչապետի Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ-Թանի հետ։

«Բանակցությունները Դոհայում շարունակվում են, Դեյվիդ Բարնեան առնվազն մինչև վաղը կմնա Կատարում»,- ասել է Գենդելմանը։

Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար միջնորդների միջոցով բանակցությունները փակուղում են արդեն մի քանի ամիս։ Նեթանյահուի կառավարությունն ու ՀԱՄԱՍ-ը մեղադրել են միմյանց պայմանավորվածությունները կանխամտածված խափանելու և գործարքի գնալ չցանկանալու մեջ։ Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը, որն Իսրայելում համարվում էր համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտողը, իսրայելցի շատ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել պատանդներին ազատ արձակելու «հնարավորությունների պատուհանի» մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի