Օրվա ընթացքում Գյումրիի քաղաքապետը և «Բալասանյան» դաշինքի բոլոր անդամները հրաժարական կտան․ Լևոն Բարսեղյան

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի բոլոր անդամներն օրվա ընթացքում հրաժարական կտան, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

««Բալասանյան» դաշինքի բոլոր 14 անդամները քաղաքապետի գլխավորությամբ հրաժարվում են մանդատներից, իսկ դաշինքի ցուցակի մյուս 6 անդամները, որոնք թեկնածուի կարգավիճակ ունեն, նրանցից 5-ը դիմում են գրել՝ դադարեցնելով իրենց թեկնածուի կարգավիճակը։ Նրանց մեկն արտերկրում է, որը ևս կգա և հրաժարական կներկայացնի»,- փոխանցեց նա։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ դեռ նախորդ շաբաթ «Բալասանյան» դաշինքի անդամների հրաժարականի մասին լուրեր էին շրջանառվում, բայց դիմումներ չեն ներկայացրել, քանի որ քաղաքապետի առաջին տեղակալ Լուսինե Սոնոսյանը ԱՄՆ-ում է եղել, հիմա նա եկել է և որոշում են կայացրել։

Գյումրիի քաղաքապետի հրաժարականի լուրերի մասին Factor.am-ին դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ քաղաքապետի մամուլի խոսնակից։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամոսնյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում չէր մեկնաբանել քաղաքապետի հրաժարակաի մասին լուրերը։

Խոսելով Գյումրիում առաջիկայում սպասվող զարգացումներից՝ Լևոն Բարսեղյանն ընդգծեց՝ եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավագանին նիստ չգումարի, այն կլուծարվի և արտահերթ ընտրություններ կլինեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ էր եղել Գյումրիի քաղաքային իշխանության կողմից մանդատները վայր դնելու թեմային։ Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր «Կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, որ էդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք՝ ինչ է կատարվելու Գյումրիում, մենք էլ իմանանք»:

Մանյա Պողոսյան