Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Կիև՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նրա մասնակցության պատճառով

Լուրեր

23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև՝ կապված Ռուսաստանում կազմակերպված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նրա մասնակցության հետ։ Այս մասին AFP-ին հայտնել է Ուկրաինայի նախագահականի բարձրաստիճան աղբյուրը։

Կազանում անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Գուտերեշը  կոչ է արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում՝ ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առջև, նաև հորդորելով դադարեցնել ավելի քան երկու տարվա պատերազմը:

«Կազանից հետո [Գուտերեշը] ցանկացել է գալ Ուկրաինա, սակայն նախագահը չի հաստատել նրա այցը։ Այնպես որ՝ Գուտերեշն այստեղ չի լինի, մասնավորապես, Կազանում ողջախոհության և միջազգային իրավունքի նվաստացման պատճառով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Կազանում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Անտոնիո Գուտերեշը կրկնել է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին»։

Այս երկկողմ բանակցություններից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Կազան այցելելու՝ Գուտերեշի որոշումը՝ հիշեցնելով, որ նա չի մասնակցել հունիսին Շվեյցարիայում Ուկրաինայի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովին:

«Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղությանը: Այն միայն վնաս է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»,- ասվում է Կիևի հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի