Հյուսիսկորեացի զինվորները կարող են մարտադաշտ տեղափոխվել հոկտեմբերի 27-28-ը․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի զորքերի առաջին ստորաբաժանումները կարող են մարտական գործողությունների մասնակցել Ուկրաինայում այս շաբաթավերջին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի զեկույցից հետո, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հետախուզական տեղեկատվության համաձայն՝ արդեն հոկտեմբերի 27-28-ին Ռուսաստանի կողմից մարտական գոտիներում կօգտագործվեն Հյուսիսային Կորեայից առաջին զինվորականները։ Սա ակնհայտ էսկալացիոն քայլ է Ռուսաստանի կողմից, որը կարևոր է, ի տարբերություն այն ամբողջ ապատեղեկատվության, որոնք այս օրերին շատ են հնչում Կազանում»,- գրել է նա սոցցանցերում։

Հինգշաբթի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հերքել, որ ԿԺԴՀ-ն ռազմական անձնակազմ է տեղափոխում Ռուսաստան։

«Ինչ և ինչպես ենք մենք անելու՝ դա մեր գործն է»,- ասել է Պուտինը՝ չբացահայտելով որևէ մանրամասն հյուսիսկորեական ստորաբաժանումները Ռուսաստան ուղարկելու կամ դրանց նպատակների մասին։

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը շարունակվի, ուստի անհրաժեշտ է «համաշխարհային առաջնորդների սկզբունքային և ուժեղ արձագանքը»։

«Հյուսիսային Կորեայի փաստացի ներգրավվածությունը ռազմական գործողություններին պետք է պատասխան ստանա ոչ թե փակ աչքերի և շփոթված մեկնաբանությունների տեսքով, այլ շոշափելի ճնշում գործադրելու ինչպես Մոսկվայի, այնպես էլ Փհենյանի վրա՝ հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և էսկալացիայի համար պատժի»,- հավելել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի