Իրանի իշխանությունները զինվորականներին հրահանգել են պատրաստվել Իսրայելի հետ պատերազմին․ NYT

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Իրանի իշխանությունները հրամայել են Իսլամական Հանրապետության զինված ուժերին նախապատրաստվել Իսրայելի դեմ պատերազմին՝ Թել Ավիվից պատասխան հարվածի ակնկալիքների ֆոնին։ The New York Times-ին (NYT) այս մասին հայտնել են իրանցի պաշտոնական աղբյուրները:

Սակայն, ըստ նրանց, Թեհրանի համար նախընտրելի չէ մեծ պատերազմի սցենարը, ուստի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զինվորականներին հրամայել է մշակել մի քանի գործողությունների ծրագիր Իսրայելի հարձակման դեպքում։

Իրանի կողմից հատուցման ցանկացած պատասխան գործողության մասշտաբները կախված կլինեն Իսրայելի հարվածի լրջությունից։ Այսպես, եթե Թել Ավիվը սահմանափակի հարձակումը մի քանի ռազմակայաններով և պահեստներով, որտեղ տեղակայված են հրթիռներ և անօդաչու սարքեր, Թեհրանը, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի անի, ասել են NYT-ի զրուցակիցները:

Այաթոլլահ Խամենեիի հրամանով՝ Թեհրանն ամենաուժեղ պատասխանը կտա նավթի կամ միջուկային օբյեկտների վրա հարձակումների կամ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության դեպքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (IRGC) NYT աղբյուրների համաձայն՝ նման պատասխանը կներառի Իսրայելի ուղղությամբ մինչև 1000 բալիստիկ հրթիռի արձակում, տարածաշրջանում Իրանի վստահված անձանց հարձակումներ, էներգակիրների համաշխարհային հոսքերի և Պարսից ծոցով ու Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների խաթարում:

«Իրանն իրականում չի ցանկանում մեծ պատերազմ մղել Իսրայելի հետ։ Մենք ոչ մի օգուտ չենք տեսնում տարածաշրջանում պայթյունից»,- ասել է Իսլամական Հանրապետության կառավարությանը մոտ կանգնած քաղաքական վերլուծաբան Նասեր Իմանին:

Իրանը չի դիտարկում Իսրայելի հետ պատերազմը որպես գոյաբանական սպառնալիք, սակայն կարծում է, որ երկարատև հակամարտությունը կործանարար կլինի և կխափանի Արևմուտքի հետ բանակցելու՝ նոր կառավարության ծրագրերը, հավելել է նա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի