ՌԴ-ն Եմենի հութիներին արբանյակային տվյալներ է տրամադրել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

2024 թվականի սկզբին Ռուսաստանը Եմենի հութիներին տրամադրել է արբանյակային տվյալներ, որոնք օգտագործվել են Կարմիր ծովում նավերի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ թվում՝ երկու եվրոպացի պաշտոնյաների, որոնք պատասխանատու են պաշտպանության հարցերի համար, գրում է Current time-ը։

Եմենի հութիները, որոնք վերահսկում են երկրի հյուսիս-արևմուտքը, սկսել էին հարձակվել նավերի վրա 2023 թվականի վերջին՝ ցույց տալու ՀԱՄԱՍ-ին իրենց աջակցությունը։ Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ ռուսական տվյալներն օգնել են հութիներին ընդլայնել իրենց հարվածները Կարմիր ծովում։ Տվյալները փոխանցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով, որոնք ներդրվել են Եմենի հութիների շարքերը:

Reuters-ն ավելի վաղ գրել էր, որ ռուսական իշխանությունները Եմենի հութիների հետ բանակցություններ են վարում նրանց հականավային հրթիռներ փոխանցելու շուրջ։

Հութիների հարձակումները խաթարել են միջազգային առևտուրը Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային ճանապարհով։ Նավագնացության որոշ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը տարածաշրջանում՝ նավեր ուղարկելով Աֆրիկայով, որն ավելի երկար և թանկ երթուղի է:

Ըստ WSJ-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ 2023 թվականի նոյեմբերից ի վեր զինյալները հարձակվել են ավելի քան 100 նավերի վրա՝ խորտակելով երկուսը և գրավելով մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի