Աննա Հակոբյանը՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող սրճարանում

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում «Աշխատանքային առօրյա» վերտառությամբ կարճ տեսանյութ է հրապարակել։ Այս տեսանյութում նա գրասենյակից ուղևորվում է PAUL սրճարան։ Factor.am-ի ուսումնասիրությունը ուշագրավ փաստ է բացահայտում․ պարզվում է՝ վարչապետի տիկինը չի խորշում լինել, Փաշինյանի բառապաշարով ասած, «նախկիններին» պատկանող ժամանցի վայրում։

Այս սրճարանը պատկանում է ֆինանսների նախկին նախարար ու ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Փաշինյանի տիկնոջ հրապարակած տեսանյութում հատուկ ցուցադրվում է սրճարանի շենքի ճակատային մասը, որտեղ մեծ տառերով գրված է՝ PAUL։ Այս սրճարանն ընդգրկված է Խաչատրյաններին պատկանող «Գալաքսի» ընկերություների խմբում։

Հիշեցնենք՝ «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը, որդիները, եղբորորդին անցնում են մի շարք քրեական գործերով՝ այդ թվում, նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացով։ Իրավապահները Խաչատրյանին մեղադրում են չարաշահման, վատնում կատարելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Խաչատրյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի չափը, ըստ այս գործերի, կազմում է ավելի քան 41 միլիոն դոլար։

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյան