«Պետք է բոլորին մորթեինք, իրենք իշխանությունը վերցնեին». ՌԴ բազայում հավաքագրվածի բացառիկ պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

«Մեզ տարան Ռոստով, իբր թե վերապատրաստումների։ Խաբելով տարան, հասանք Ռոստով, Արբատ, որտեղ մենք պետք է վերապատրաստվեինք և սեպտեմբերի վերջ հարձակվեինք կառավարության, Ազգային ժողովի, դատախազության, ոստիկանության շենքերի վրա։ Պետք է բոլորին մորթեինք, որ իրենք իշխանությունը վերցնեին»։ Արսեն Ավետիսյանն է․ պնդում է՝ հավաքագրված այն անձանցից է եղել, որոնց գումարի դիմաց Հայաստանից տարել են Ռուսաստան, վարժական հավաքներում ներգրավել, որ հետո ՀՀ-ում ռազմական ճանապարհով իշխանափոխություն իրականացնեն։

Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ իշխանության յուրացման նախապատրաստության փորձ է բացահայտել, որով մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված են, 4-ը՝ հետախուզման մեջ։ Ըստ իրավապահների՝ խումբը կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռուսական ռուբլու դիմաց հավաքագրել է մարդկանց, այդ երկրի տարածքում անցկացրել եռամսյա հավաքներ, իսկ վերջնարդյունքում պետք է ՀՀ-ում զինված ճանապարով իշխանափոխություն իրականացվեր։

Արսեն Ավետիսյանն այսօր Կառավարության շենքի դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում․ նա իր անվտանգության համար երաշխիքներ է պահանջում։ Հավաքագրված տղամարդը Factor TV-ին բացառիկ մանրամասներ է պատմել, թե ինչ սցենարով էին պատրաստվում ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել։

«Առաջին օրը շտաբի պետը կանչեց, պայմանագրերը ստորագրեցինք, Արտյոմ է անունը, Ռոստովի հայերից է, նա ասաց, որ պետք է հարձակում գործենք, զինված հեղափոխություն անենք։ Ինքնաթիռով պետք է իջնեինք Գյումրի, պետք է միանայինք խմբավորումների և հարձակվեինք, իրենք շատ ուժեղ զինված են։ Ավտոբուսներով պետք է բերեին, որ հարձակվեինք կառավարության վրա»,- պատմում է Ավետիսյանը։

Ըստ ՔԿ-ի՝ հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են զինատեսակներով տարբեր իրավիճակներում մարտ վարելու պարապմունքներ։

Արսեն Ավետիսյանը պատմեց, որ մինչ վարժանքների մեկնարկը՝ ԱԴԾ-ի կողմից հատուկ ստուգումներ են անցել․ «Ունեինք հատուկ ջոկատայիններ, դիպուկահարներ, անօդաչուներ, ունեինք մարդիկ, որոնք պետք է պայթացնեին։ Մեզ երկու օր ստուգումների տարան ՖՍԲ-ի շտաբում, հարցնում էին՝ արդյո՞ք կապ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, երկու օր հետո տարան պարապմունքի՝ վերջին զենքերով, սպեցնազի տղերքը սովորեցնում էին»։

Արսեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ «Արբատ»-ում վարժանքներին մասնակցելու համար իրեն գումար են առաջարկել՝ ռուսական արժույթով։ Նա եղել է մեծամասամբ իրեն ծանոթ անձանց խմբում։

«Ես իմ ընկերների հետ գնացել եմ հունիսի 30-ին, մեզ պետք է տային 220 հազար ռուբի, 120-ը պետք է ՖՍԲ-ն տար, մնացածը պետք է տար տեղի միլիարդատերերից մեկը, որի անունը չի կարելի տալ։ Մենք 45 հոգի էինք, որից 15-ը՝ Ղարաբաղի ԱԱԾ-ի ծառայողներ»,- պնդում է նա։

Արսեն Ավետիսյանը պատմեց՝ Արբատ բազայում մնացել է երկու շաբաթ, որից հետո, իմանալով խմբի իրական նպատակները, հեռացել է։ Նա ասաց նաև, որ շատերն են ցանկացել հեռանալ, բայց ծեծի են ենթարկվել․ «Մարդկանց ծեծի էին ենթարկում, մորթում էին, իմ աչքի դեմը ու տարան, ես իրեն չէի ճանաչում»։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Հայաստան հասնելուն պես դիմել է իրավապահներին։

«Հուլիսի 15-ին, հենց մտել եմ Երևան, միանգամից զանգել եմ Արման Հովհաննիսյանին, քանի որ նա արձակուրդում էր, դիմեցի ԱԱԾ, ասացի՝ փրկեք մեր երկիրը, գեներալ-մայոր Մարգարյանին հանդիպեցի»,- ասում է նա։

Արսեն Ավետիսյանն այս վարույթով վկայի կարգավիճակ ունի, հարցաքննվել է։ Այժմ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների լուսանկարներով ցուցապաստառ է վերցրել ու եկել Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելու։ Նա ահազանգում է, որ իրեն վտանգ է սպառնում, իսկ իշխանությունները չեն ապահովում իր անվտանգությունը։

Factor TV-ին ՔԿ-ից փոխանցեցին, որ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն արվել է Արսեն Ավետիսյանին, սակայն վերջինս հրաժարվել է օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից և ներկայացրել օրենքից դուրս միջոցներ ձեռնարկելու պահանջներ, որոնք ՔԿ-ն մերժել է։

Նշենք, որ այս գործով իրավապահ կառույցը նոր տեղեկություններ չի տրամադրում՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան