Ոչնչացման ենթակա թաղված հավի միսը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում․ ՔԿ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչնչացման նպատակով թաղված շուրջ 14 հազար կգ անպիտան հավի միսը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ակտիվ նախաքննություն է կատարվում, բայց հրապարակման ենթակա չեն տվյալները։ Երբ կունենանք հրապարկման ենթակա բավարար տվյալներ, դրա մասին անպայման տեղեկատվություն կփոխանցեք»,- հավելեց ՔԿ խոսնակը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՊԵԿ-ը հաղորդել էր աղմկահարույց բացահայտման մասին։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մասնակցել էին «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։ Ըստ ՊԵԿ-ի՝ 13 500 կգ թռչնամիսը ոչնչացվել էր Կոտայք գյուղում։ Ներմուծված բրազիլական հավի միսը ոչ պիտանի ու ոչնչացման ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էր համարել, դրանում տեսչական մարմինը ախտածիններ էր հայտնաբերել։ ՊԵԿ-ից տեղեկացրել էին, թե թաղված 13 500 կգ մսից ներմուծող ընկերությունն աղբավայրից 1 760 կգ-ը տեղափոխվել էր պահեստ, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Գերատեսչությունը նաև այդ ամենի մասին փաստող տեսանյութ էր հրապարակել։ 

Ներմուծող՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Մարտիկ Անդրեասյանը, Factor.am-ի հետ զրույցում, սակայն,ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը «շոու» էր անվանել։ Ընկերության տնօրենն ասել էր, որ ՍԱՏՄ-ի կողմից ոչ պիտանի համարված թռչնամսի ոչնչացումը ինքն էր կազմակերպել, քանի որ տեսչական մարմինը  վերջնաժամկետ էր տվել։ Մարտիկ Անդրեասյանը մեղադրանքի սլաքն ուղղել էր իր աշխատակցի վրա՝ պնդելով, թե աշխատակիցը թռչնամիսը նախատեսված աղբավայրում բեռնաթափելու փոխարեն այլ  վայր է տեղափոխել՝ շների համար։ «Արմեն-Համիկ եղբայրներ»-ի ղեկավարը նաև պատմել էր, երբ իմացել էր, որ ընկերության վարորդը ոչ պիտանի թռչնամիսն այլ վայրում է թափել, պահանջել էր աղբավայր տեղափոխել։ Ընկերության վարորդն էլ, ըստ տնօրենի, թռչնամիսը կրկին պահեստ էր բերել։ 

Մանյա Պողոսյան