Ինչ է անում ԿԳՄՍՆ-ն ֆունկցիոնալ անգրագիտության դեմ պայքարելու համար․ նախարարության պատասխանը Factor.am-ի հարցմանը

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor TV-ն արդեն գրել է, որ Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշները վատթարացել են․ այս մասին հայտարարություն էին տարածել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետները։ Մասնագետներին մտահոգել էր հատկապես ավագ դպրոցներում հաճախելիության պատկերը։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հանրակրթական դպրոցներից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թիվը 2023-2024 ուսումնական տարվա սկզբին 355 է, որից 99-ը՝ ավագ դպրոցից։

Ըստ կոմիտեի՝ գլխավոր պատճառներն են՝ սոցիալ- տնտեսական վատ պայմանները, այն, որ ծնողները չեն ուղարկում երեխաներին դպրոց կամ թույլ չեն տալիս, անկարողությունը, մասնավորապես՝ լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր թերզարգացումը, բազմահաշմանդամությունը։ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգություն էր հայտնել նաև հայաստանյան դպրոցներում ուսման արդյունքների նվազման կապակցությամբ։ Օրինակ` հաճախ բացակայում են կարդալու նվազագույն հմտությունները։

ԹԻՄՍ-ի (TIMSS) վերջին՝ 2019 թվականի զեկույցի համաձայն էլ Հայաստանում կրտսեր դպրոցի շրջանավարտների ֆունկցիոնալ անգրագիտության պայմանական շեմից՝ 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, ըստ փորձագետների, մտահոգիչ ցուցանիշ է։

Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր՝ ինչով է կառույցը պայմանավորում ավագ դպրոցում սովորողների հաճախելիության նվազումը և ինչպես է պայքարում դրա դեմ, նաև հարցրել էինք՝ ինչ ծրագրեր է մշակում նախարարությունը Հայաստանում սովորողների ֆունկցիոնալ անգրագիտության դեմ պայքարելու ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մեզ պատասխանել է, որ երեխայի կրթության իրավունքի պաշտպանության համատեքստում Հայաստանի Հանրապետության կողմից 6-19 տարեկան անձանց կրթության իրավունքի ապահովման հանձնառության համար առանցքային քայլ է հանդիսանում կառավարության՝ 2021 թվականի փետրվարի 11-ի «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշումը։

«Գործող իրավակարգավորման շրջանակում նկարագրված է, թե ինչպես և որ կառույցների համագործակցության արդյունքում կարող է բացահայտվել պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխան, սահմանված են սովորողի կրթության շարունակականության ապահովման համար Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ձեռնարկվող քայլերը: Գործող կարգը ոչ միայն կարգավորում է պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխային բացահայտելու, այլև վերջինիս ուղղորդելու, կրթության մեջ ներգրավելու գործընթացը»,- ասված է փոխնախարարի պատասխանում։

Ելնելով վերոնշյալից, ըստ պատասխանի, էլեկտրոնային համակարգում մշակվել է սովորողի ընդգրկվածության ապահովման արդյունքները ստուգելու գործիք, ինչը հնարավորություն կտա վերլուծություն կատարել պարտադիր կրթությունից դուրս մնացած և կրթության մեջ ներգրավված սովորողների վերաբերյալ:

Համաձայն իրավակարգավորման, նախարարության փոխանցմամբ, Խնամակալության և հոգաբարձության մարմինը տարվա ընթացքում 2 անգամ ներկայացնում է հաշվետվություն պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ իրականացված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ:

«Այժմ իրականացվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալների բազայում առկա ցանկերի ճշգրտման և ֆիլտրման գործընթաց, ինչպես նաև մշակվում են տեղեկատվության տեսակավորման գործիքներ՝ համակարգում գեներացվող տեղեկատվության հետ աշխատանքը ռացիոնալ կազմակերպելու նպատակով: 2024 թվականի փետրվարի 1-ին ավարտվել են էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքները, համապատասխան գերատեսչություններին տրամադրվել է ենթահամակարգերի հասանելիություն, իսկ մայիսի 1-ից էլեկտրոնային հարթակն անցել է ակտիվ գործարկման: 2024 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ կրթական համակարգ է վերադարձել 5.489 սովորող, 3.565-ը՝ հանրակրթական դպրոցներ, իսկ 1924-ը՝ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ»,-նշված է նախարարի տեղակալի պատասխանում։

Որոշ փորձագետների դիտարկմամբ՝ երբ Հայաստանում 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր, այն իր հետ բերեց մի շարք խնդիրներ, օրինակ՝ բազմաթիվ սովորողներ 9-րդ դասարանն ավարտում են բավական ցածր առաջադիմությամբ, և պարզապես ի վիճակի չեն ավագ դպրոցի ծրագիրը յուրացնել։

Մենք հարցրել էինք՝ այս ուղղությամբ ինչ է մտածում նախարարությունը։ Արաքսիա Սվաջյանը պատասխանել է, որ 12-ամյա պարտադիր կրթությունը աշխարհում կայուն զարգացման նպատակներից է և պայմանավորված է Բոլոնյան գործընթացի տրամաբանությամբ:

«Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման սկզբունքների վրա: Հանրակրթության բովանդակային փոփոխություններում առանցքային է համարվում կարողունակությունների վրա հիմնված կրթությունը, հետևաբար, սովորողի կողմից ավագ դասարանում նախընտրելի ուղղությամբ ուսումնառություն ստանալը գործնականորեն այն է, ինչ պահանջվում է 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարության N 136-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթության նոր չափորոշչով»,-նշված է պատասխանում։

Ըստ փոխնախարարի՝ 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարության N 136-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթության պետական չափորոշչի 2-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված է «Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ), որը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ)…», որից հետևում է, որ հաստատություններում կրթության հիմքում դրվում է ոչ թե գիտելիքահեն կրթությունը, այլ կարողունակությունները զարգացնելու սկզբունքը։

«Հաշվի առնելով տարիներ շարունակ դպրոցներում սովորողներին պարտադրվող առարկայացանկով մատուցվող կրթության նպատակաուղղվածությունը, արդյունավետությունը և ստացված արդյունքը՝ էական փոփոխություն կատարվեց մասնավորապես սովորողի կողմից ավագ դպրոցում իր նախընտրած առարկան ուսումնասիրելու հնարավորության ընձեռմամբ: Ընթացող բարեփոխումները որևէ արդյունք չեն կարող արձանագրել, եթե դրանցում առաջնային չդիտվի սովորողի կրթական կարիքը՝ այս կամ այն ուղղությունը, առարկան ընտրելու և այդ ուղղությամբ խորացված ուսուցում ստանալու սկզբունքի պահպանումը»,-նշել է Ա․Սվաջյանը։

Այս մոտեցումը, ըստ նրա, հնարավորություն կտա նպատակաուղղված զարգացնել սովորողների գիտելիքներն ու կարողությունները, հնարավորություն կստեղծի գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալ հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքել փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը:

«Վերանայվել են նաև շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցված են կարողունակությունների հիման վրա: Չափորոշիչի տրամաբանությանը համապատասխան՝ հնարավորություն է ընձեռվում ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերակցություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ Այս տրամաբանությամբ դպրոցներին հնարավորություն է տրվելու ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան՝ սովորողների ուսումնական ուղղվածությունը հաշվի առնելով, ինչը ենթադրում է, որ երբեմն հնարավոր է՝ 1-2 սովորողներից կձևավորվի ուսումնական խումբ՝ նպաստելով ընտրված ուղղությամբ սովորողների ուսումնառության բարելավմանը»,-շեշտված է պատասխանում։

Փոխնախարարը հավելել է նաև, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում նոր չափորոշչի ներդրման արդյունավետության երկամյա հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ Տավուշի մարզի՝ նոր չափորոշչով սովորող երեխաների շրջանում 6 ամսվա առաջընթաց է գրանցվել՝ ի համեմատ հին չափորոշչով դասարաններում սովորողների։

Աննա Բաբաջանյան