Վարդապետյանը խնայե՞ց Աբազյանին․ ինչու չի ուսումնասիրվել Քերոբյանի աղմկահարույց հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաժարվել է ուսումնասիրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին առնչվող աղմկահարույց հայտարարությունը։ Հատուկ ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման մասին Factor TV-ի տաղավարում հայտարարել էր Փաշինյանի կաբինետի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք՝ Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռացավ ենթադրյալ կոռուպցիոն չարաշահման մեղադրանքով, որն առնչվում է պետական գնումներին։

Էկոնոմիկայի նախկին նախարարի հայտարարությունից անցել է երեք ամիս, բայց Գլխավոր դատախազությունն այդպես էլ խնդրահարույց հայտարարությանը չի անդրադարձել։ Աննա Վարդապետյանին ուղղված Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից փոխանցել են՝ ձեր կողմից նկարագրված հարցով նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ։ Թեմայի առնչությամբ մի շարք հարցեր էինք ուղղել Աննա Վարդապետյանին, որոնք անպատասխան են մնացել։ Մասնավորապես, խնդրել էինք հիմնավորել, թե ինչո՞ւ չի ուսումնասիրվել Քերոբյանի հայտարարությունը կամ ինչո՞ւ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Արդյո՞ք Աննա Վարդապետյանը հավատարիմ է մնացել երկու տարի առաջ տրված երդմանը, որով հայ ժողովրդին խոստանում էր Հայաստանում ամրապնդել օրինականությունը։ Ժողովրդավարության հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը շեշտում է՝ Աննա Վարդապետյանն անկախ չի գործում։

Անկախ գործելու երդումից մի քանի ամիս անց արդեն Աննա Վարդապետյանը Փաշինյանին Կառավարության նիստում քրեական գործերի մասին էր զեկուցում։ Գարեգին Միսկարյանը նշում է՝ Վարդապետյանն ու իրավապահ համակարգի մյուս ղեկավարները Փաշինյանի հրահանգն են կատարում։

Հարցազրույցներից խուսափող ու գրավոր հարցումներին թերի պատասխանող Աննա Վարդապետյանը ժամանցային մի հաղորդման շրջանակում ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ իմիջիայլոց է ընդունվել իրավագիտության ֆակուլտետ։

Այժմ հարց է առաջանում՝ մասնագիտական ընտրությունն իմիջայլոց կատարած Աննա Վարդապետյանն արդյո՞ք նույն տրամաբանությամբ է շարունակում մասնագիտական պարտականությունների կատարումը։ Նշենք, որ Գլխավոր դատախազությունն արդեն տասը օր է՝ անարձագանք է թողել մեկ այլ աղմկահարույց հայտարարություն, որը խորհրդարանում արեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Գլխավոր դատախազությունը գրավոր հարցում է խնդրում, որպեսզի կարողանա պատասխանել՝ Աննա Վարդապետյանի ներկայությամբ արված հայտարարությունն ուսումնասիրվո՞ւմ է, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան