Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում. ՊԵԿ-ի պարզաբանումը

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը

Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ինչո՞ւ է անհրաժեշտ դրոշմավորումը

Դրոշմավորումը կարևոր է ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցների համար:
Պետությունն իրականացնում է վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, պայքարում է զեղծարարության դեմ և ձեռք բերում լրացուցիչ գործիք՝ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության բարելավման գործում։

Սպառողը 
պաշտպանվում է անորակ և կեղծ արտադրանքից՝ հնարավորություն ունենալով
e-Mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ապրանքը համապատասխանում է պետության սահմանած որակի չափանիշներին։

Տնտեսվարողը
 պաշտպանվում է անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։

Ինչպե՞ս է աշխատում դրոշմավորումը

Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև օտարելը փակցնում այն ապրանքի վրա։ Ծածկագիրը թույլ է տալիս ապրանքաշրջանառության ցանկացած փուլում իրազեկ լինել ապրանքի տեղաշարժից։ Վերջնական սպառման ժամանակ ծածկագիրը սկանավորվում է վաճառակետում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։

Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի e-Mark համակարգում հետևյալ քայլերով.

  1. էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնել գրանցման դիմում,
  2. կնքել պայմանագիր,
  3. ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
  4. գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
  5. ձեռք բերել ծածկագրեր։

Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը

Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Յուրաքանչյուր ապրանքախումբ սկզբում անցնում է փորձնական ծրագրի փուլ, այնուհետև դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենքի պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։

Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում

2023 թվականից Հայաստանում հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։

Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում

Ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով ապարանքը չդրոշմավորելը համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Իսկ մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։