Փաշինյանը ժամանեց ՔՊ վարչության նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Մեկնարկել է ՔՊ վարչության նիստը: Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ: Ըստ ամենայնի՝ կքննարկվի արդարադատության նախարարի ընտրության հարցը:

Առաջադրված թեկնածուները չորսն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին էր տեղի ունեցել ՔՊ վարչության նիստը, որտեղ
քննարկվել էր արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները որևէ որոշման չէին եկել։

Factor.am-ին հայտնի էր դարձել, որ շրջանառվող բոլոր թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել, իր թեկնածությունը թողել էր միայն պատգամավոր Արփի Դավոյանը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությանը երկու հոգի էին կողմ քվեարկել՝ Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին ազատման դիմում էր ներկայացրել։ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին սկսել Մինասյանին հեռացնելու հարցով։

Ստորագրահավաքին միացել էր ընդհանուր 27 պատգամավոր։ Պատգամավորների հիմնավորումն այն էր, որ քաղաքացիները բողոքում են արդարադատության ոլորտում առկա խնդիրներից։