Մահաբեր պայմաններ գործիքների համար․ ինչպես է անձրևաջուրը հասել Կոնսերվատորիայի դասասենյակներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Երևանի կոնսերվատորիայում դաս է՝ չնայած դասասենյակի պատերն ու հատակը խոնավ են, իսկ տանիքին ընթացող վերանորոգման աշխատանքների աղմուկը խանգարում է։ Մի քանի օր առաջ տեղացած հորդառատ անձրևը ողողել էր մի քանի դասասենյակ, տեղ-տեղ պոկել առաստաղի և պատերի սվաղը, թրջել նաև երաժշտական գործիքները։

Որոշ դասասենյակներում անգամ լույս չեն միացնում՝ վախենալով հոսանքի կարճ միացումից։ Այդ պատճառով պարապում են այնքան, որքան թույլ է տալիս սենյակի բնական լուսավորությունը։ Անձրևից մեծ վնասներ է կրել նաև կոնսերվատորիայի միակ համերգասրահը, որը վերջին տարիներին էր վերանորոգվել։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2022 թվականից։ Առաջին մասնաշենքում ակտիվ շինաշխատանքներ են, իսկ երկրորդ մասնաշենքում իրականացվում են ծածկի մոնտաժման, երրորդում՝ տանիքի ամրակայման աշխատանքներ։ Դասապրոցեսը չընդհատելու նպատակով են աշխատանքները կազմակերպել փուլային սկզբունքով։

Հիմնանորոգման պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, մրցույթը շահած ընկերությունը՝ «ԲԻԴԵՔ»-ը, որի բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի նախկին հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին, որից պետությունը միլիարդավոր դրամների գնումներ է կատարում։

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանսը նշում է, որ շինարարական կազմակերպությունը խոստացել էր մինչ ուսումնական տարվա մեկնարկն ավարտել երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքների նորոգումը։

Հորդառատ անձրևից հետո կոնսերվատորիայի չորրորդ հարկում դասեր չեն անցկացվում։ Գործիքները պոլիէթիլենով են պատված, մանրահատակն ուռած է, պատերը՝ խոնավությունից ճաքեր տված։

«ԲԻԴԵՔ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենք իրականացնելու են անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը։

Քաղաքաշինության կոմիտեի և «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրի արժեքը 2 մլրդ 671 մլն դրամ է։ Այդ գումարի դիմաց նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը պարտավորվել է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները։ Քաղաքաշինության կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն և ավարտվելու են սահմանված վերջնաժամկետում։

Կոմիտեից հայտնում են, որ կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նկատում է՝ բարձրացված աղմուկից հետո միայն շինարարների թիվը ավելացել է։ Մովսիսյանի խոսքով՝ մինչ այս բավական քիչ աշխատուժ է կոնսերվատորիայի շինաշխատանքներին ընդգրկված եղել, օրեր են եղել, երբ ընդհանրապես աշխատանքներ չեն կատարվել։

«ԲԻԴԵՔ» ընկերության ներկայացուցիչն էլ ասում է, թե շինարարների թիվը բավարար է եղել տարվող աշխատանքի համար, սակայն հիմա մի քանի աշխատողի ևս ներգրավել են՝ տանիքի վերանորոգման աշխատանքներն արագացնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան