Թուրքիան առանցքային դեր է խաղում Կովկասում խաղաղության հաստատման գործում․ Էրդողանի կուսակցության խոսնակ
Քաղաքականություն
22.10.2024 | 18:14Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Ստամբուլում անցկացված «3+3» հարթակի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում էին «3+3» համագործակցության հարթակի շրջանակում, նա ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն առանցքային դեր է խաղում Կովկասում խաղաղության հաստատման գործում։
Չելիքը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ընդունելությանը ներկայացված թեմաները կարևոր նշանակություն ունեն։ Ըստ Չելիքի՝ Էրդողանը գնահատականներ է տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցելու հարցում իրենց ցուցաբերած գործելակերպին ու կարևորել հարթակին նաև Վրաստանի միացումը։
Հիշեցնենք, որ «3+3» հարթակի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Ստամբուլում տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի