«Հըզբոլլահ»-ը ֆինանսները թաքցրել է Լիբանանի հիվանդանոցներից մեկի շենքի տակ. Իսրայելի ՊԲ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումար և ոսկի է թաքցրել Բեյրութի հիվանդանոցի տակ գտնվող բունկերում: Այս մասին հայտնել են Reuters-ը և dpa-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարիին։

Նա Լիբանանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արել թույլ չտալ, որ «Հըզբոլլահ»-ն այդ միջոցներն օգտագործի ահաբեկչության և Իսրայելի դեմ հարձակումների համար: Ըստ Հագարիի՝ խոսքը Բեյրութի հարավում գտնվող «Սահել» կլինիկայի մասին է։

Միաժամանակ, իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել հիվանդանոցի վրա։

«Ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմական վիճակում չենք լիբանանցիների հետ»,- նշել է նա։

Լիբանանի հեռուստատեսությունը հայտնել է հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների տարհանման մասին՝ որպես նախազգուշական միջոց:

Իր հերթին, կլինիկայի տնօրեն Ֆադի Ալամեն Իսրայելին մեղադրել է զրպարտության մեջ և կոչ է արել լիբանանյան բանակին մտնել հիվանդանոց և հաստատել, որ այնտեղ միայն հիվանդներ, վիրահատարաններ, դիահերձարան և հիվանդասենյակներ են։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի