Բաքվում հեղեղումներ են․ մեքենաները ջրի տակ են մնացել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բաքվում երեկ երեկոյան և գիշերը տեղացած հորդառատ անձրևները քաղաքում իսկական ջրհեղեղ են առաջացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ամենաշատը տուժել են քաղաքի Սաբունչիի, Բինգադիի, Նարիմանովի և մի շարք այլ շրջաններն ու հարակից բնակավայրերը։

Տեղատարափ անձրևը հանգեցրել է նրան, որ ճանապարհներին և ստորգետնյա թունելներում ջրի մակարդակը տեղ-տեղ բարձրացել է մինչև 1,5-2 մետր։ Արդյունքում տասնյակ մեքենաներ արգելափակվել են ճանապարհներին։

Հաղորդվում է տուժածների մասին, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։

Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվում ջրհեղեղի պատճառած վնասներից։ Հեղեղվել են նաև ուսումնական հաստատություններ, մետրոյի կայարարաններ, բնակելի տներ։ Տարածվող տեսանյութերից մեկում Ford մակնիշի մարդատար ավտոմեքենան ջրի տակ է անցել։ Ենթադրվում է, որ երկու մարդ խեղդվել է։

Հաղորդվում է, որ այսօր էլ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող թունելում մարդատար ավտոբուսն ընկղմվել է ջրի մեջ։ Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում նաև ուղևորներ են եղել, նրանց հաջողվել է ավտոբուսից դուրս բերել պարանով։

Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բաքվի և Ապշերոնի շրջանի ջրածածկ տարածքներից անվտանգ վայրեր է տարհանվել 31 մարդ։

Այսօր նույնպես անձրևի, ինչպես նաև հեղեղից թունելների խցանվելու պատճառով Բաքվի մի շարք փողոցներում և պողոտաներում խցանումներ են, մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի