Ինչն է միավորում Փաշինյանին և Քոչարյանին. գահավիժել է իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իշխանական և ընդդիմադիր ճամբարներում գործող Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլ գործիչներ առնվազն մեկ ընդհանրություն ունեն․ Հայաստանի քաղաքացիների 61 տոկոսը նրանց և այլ քաղաքական գործիչների չի վստահում ընդհանրապես։ Այս մասին են փաստում Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման արդյունքները, որն անցկացվել է սեպտեմբերի 13-25-ը։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին մտահոգում է քաղաքացիների անվստահությունը, այդ թվում՝ Փաշինյանի ղեկավարած ուժի նկատմամբ։ Նույն հարցման տվյալներով՝ 9 տոկոսն էլ հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել, թե ում է վստահում։ Ստացվում է՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների 70 տոկոսը որևէ հույս չի կապում հայաստանյան քաղաքական դաշտում առկա որևէ ուժի հետ։

Ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր թիմով պատրաստ չէ հեռանալ քաղաքականությունից, եթե անգամ վստահություն չունեն հարցման մասնակիցների 70 տոկոսի մոտ։

Դաշնակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ իր ուժը լրջագույն խնդիր ունի հասարակության հետ։

Իսկ ինչու է գահավիժել Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը։ Եթե Փաշինյանը 2018 թվականի ընտրություններին շուրջ 885 հազար քվե էր ստացել, իսկ 2021-ին՝ 44-օրյա ավերիչ պատերազմի պարտությունից հետո, արտահերթ ընտրություններին ստացել էր շուրջ 688 հազար քվե։ 

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել թե՛ որպես իշխանափոխության պայքարի առաջնորդ, թե՛ որպես վարչապետի թեկնածու, որոնց էական ու հիմնական մասը կյանքի չի կոչվել։ Հայաստանին անվտանգային խնդիրների առջև կանգնեցրած ՔՊ իշխանության ներկայացուցիչը կարծում է՝ իրենց չեն վստահում, քանի որ նախկինների կողմից թալանվածը լավ չեն կարողանում հետ բերել։

Ըստ արդյունքների՝ հարցվածների 16 տոկոսի համար վստահելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է: Չնայած անվտանգային խնդիրների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված տրված ու չկատարված խոստումներին՝ Փաշինյանը վարկանիշը, ի տարբերություն 2023-ի հարցման, ավելացել է 2 տոկոսով։ Քոբերտ Քոչարյանը 2 տոկոսի համար է վստահելի, նույնքան մարդ վստահում է նաև Ալեն Սիմոնյանին։ 4-ական տոկոսի համար վստահելի են արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Մինչդեռ, հարցվածները չեն հնչեցրել Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը։ Ուշագրավ է նաև այն, որ 60 տոկոսից ավելին նշել է, որ ընդհանրապես որևէ մեկին չի վստահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան