Պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ․ ՀՀ նախագահ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին:

Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և ողջունում այսօրինակ բարձր մակարդակի համաժողովի անցկացումը, որը շատ լավ հնարավորություն է անդրադառնալ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցված հաջողություններին, ապագայի անելիքներին և առկա մարտահրավերներին:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մեր երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատությունն է, որի դերակատարությունը դժվար է գերագնահատել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում:

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իհարկե, միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը: Վերջինիս արդյունքում պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին 20 տարիների ընթացքում մեծ նշանակություն են ունեցել մեր հասարակության և առավել ևս ժողովրդավարության զարգացման գործում և այստեղ էական դեր է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը:

Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ նաև համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները, որոնք լիովին արտացոլում են ներկայումս Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Հարգելի ներկաներ,

Վստահ եմ, որ նման բարձր մակարդակով անցկացվող համաժողովում բազմակողմանի ուսումնասիրության կենթարկվեն առաջիկայում էլ մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն ու քայլերը, որոնք կոչված են լինելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդմանն ու կայացմանը:

Կրկին շնորհավորելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակի առթիվ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին, միջազգային գործընկերներին և մաղթել արդյունավետ աշխատանք և քննարկումներ»: